Մեր մասին

«SigmaMedicare» ընկերությունը հիմնվել է 2011թ-ի սեպտեմբերին: Ընկերության հիմնական ուղղություններն են թանզիվե և դրա հիմքի վրա պատրաստված ապրանքների արտադրությունն ու առաքումը:

«SigmaMedicare» առևտրա-արտադրական ընկերությունն օժտված է  արտադրական ու տեխնիկական հզոր ներուժով և անթերի գործարար համբավով, ինչի արդյունքում առանձնահատուկ  տեղ է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում:

Այսօր «SigmaMedicare»-ը ներկայացնում է ապրանքների լայն տեսականի՝ ինչպես ստանդարտ կատարումով, այնպես էլ ձևափոխված՝ ըստ պատվիրատուի ցանկության:

2011թ-ից սկած «SigmaMedicare» ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի շուկայի 65%-ը, իսկ 2012թ-ից նաև Վրաստանի ներքին շուկայի 50%-ը:

կապ հաստատել

ՄԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

 

Արտադրություն

Կտրում

Վիրակապերի արտադրման ժամանակ միաժամանակ օգտագործվում է կարերի սեղման, կտրատման և փաթաթման տեխնոլոգիաներ, որոնք բացառում են կողմնային մասերի շերտավորումը:

Սպիտակեցում

Թանզիվները սպիտակեցվում են բացառապես գոլորշային եղանակով, որն ի տարբերություն ընդունված մեթոդների թանզիվը դարձնում է ոչ տոքսիկ, հիպոալերգեն և առավելագույնս հիգրոսկոպիկ:

Ընկերությունում գործում է սեփական լաբորատորիա, որը թույլ է տալիս մշտապես ստուգել արտադրության բարձր որակը և համապասխանելիությունը միջազգային ստանդարտներին։

Ստերիլիզացում

Արտադրության ողջ գործընթացն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով։

Ընկերությունում կիրառվում է էթիլենի օքսիդով մանրէազերծումը: Տվյալ մեթոդի առավելությունն է էթիլենի օքսիդի գազային գոլորշիների բարձր ներթափանցելիությունը, որն օժտված է բակտերիցիդ, սպորիցիդ և վիրուլիցիդ հատկություններով:

Sigma Medicare

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

«SIGMA MEDICARE»-ի արտադրանքը սերտիֆիկացված է և արտադրվում է Հայաստանի Հանրապետության Ստանդարտների ազգային ինստիտուտի տեխնիկական փաստաթղթերի և մասնագրերի պահանջներին համապատասխան: