Վիրակապերի արտադրման ժամանակ միաժամանակ օգտագործվում է կարերի սեղման, կտրատման և փաթաթման տեխնոլոգիաներ, որոնք բացառում են կողմնային մասերի շերտավորումը:
«Sigma Medicare» առևտրա-արտադրական ընկերությունը, օժտված լինելով արտադրական ու տեխնիկական հզոր ներուժով և անթերի գործարար համբավով, հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում
Մեր արտադրանքը տարբերվում է իր բարձր որակով, քանի որ արտադրվող ապրանքի որակի ստուգման համար ձեռնարկությունում գործում է սեփական լաբորատորիա, որը թույլ է տալիս մշտապես վերահսկել որակը...
Մենք կիրառում ենք էթիլենի օքսիդով մանրէազերծումը: Տվյալ մեթոդի առավելությունն է էթիլենի օքսիդի գազային գոլորշիների բարձր թափանցելիությունը, որոնք օժտված են բակտերիցիդ, սպորիցիդ և վիրուլիցիդ հատկություններով:
Վիրակապերի արտադրման ժամանակ միաժամանակ օգտագործվում է կարերի սեղման, կտրատման և փաթաթման տեխնոլոգիաներ, որոնք բացառում են կողմնային մասերի շերտավորումը:
Թանզիվները սպիտակեցվում են բացառապես գոլորշային եղանակով, որն ի տարբերություն ընդունված մեթոդների թանզիվը դարձնում է ոչ տոքսիկ, հիպոալերգեն և առավելագույնս հիգրոսկոպիկ:
Մասնագիտական կարծիքներ
Մենք իրականացնում ենք արտադրություն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան:
Էնտոնի Քարթրայթ IPPR
Բժշկական պարագաների ախտազերծումը էթիլենի օքսիդով լիովին համապատասխանում է վալիդացման գործընթացների պահանջներին և որակի ստուգման ժամանակակից ընթացակարգերին, սահմանված ISO 11135-1 չափանիշով: (www.iso.org)
Քրեյգ Ֆիշ SSVS
Ըստ սանիտարական ժամանակակից պահաջների բժշկական պարագաների և վիրակապային ապրանքների փաթեթավորումը խորհուրդ է տրվում կատարել պոլիպրոպանային նյութերով, որոնք նույնպես համապատասխանում են ISO 11607 չափանիշին: (www.iso.org)