Sigma-Medicare.com

Մեր ընկերությունը
O nas
«SigmaMedicare» առևտրա-արտադրական ընկերությունը, օժտված լինելով արտադրական ու տեխնիկական հզոր ներուժով և անթերի գործարար համբավով, հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում:
 
«SigmaMedicare» ընկերությունը հիմնվել է 2011թ-ի սեպտեմբերին: Ընկերության հիմնական ուղղություններն են թանզիվե և դրա հիմքի վրա պատրաստված ապրանքների արտադրությունն ու առաքումը:
 
Այսօր «SigmaMedicare»-ը ներկայացնում է ապրանքների լայն տեսականի՝ ինչպես ստանդարտային կատարումով, այնպես էլ ձևափոխված՝ ըստ պատվիրատուի ցանկության:
 
2011թ-ի վերջում «SigmaMedicare» ընկերությունը գրավել է Հայաստանի շուկայի 65%-ը, իսկ 2012թ-ի վերջում՝ Վրաստանի ներքին շուկայի 50%-ը:

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Մեր աշխատանքի գլխավոր սկզբունքներն են արտադրանքի և ծառայությունների եվրոպական մակարդակը, մասնագետների բարձր որակավորումը, հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցում, հուսալիությունը և երաշխիքները:

Արտադրանքի որակ

Արտադրության բոլոր փուլերում իրականացվող վերահսկման, սեփական լաբորատորիայի, ինչպես նաև ընթացիկ տեխնոլոգիաների մշտապես կատարելագործման շնորհիվ «SIGMA MEDICARE» միշտ տարբերվել է իր բարձրորակ արտադրանքով: Մեթոդները և գործընթացները, որոնք կիրառվում են ընկերության արտադրությունում, նախօրոք անցել են վալիդացման բոլոր գործընթացները:

Տեխնոլոգիաներ

Արտադրության ժամանակ կիրառվում են բացառապես բարձորակ տեխնոլոգիաներ և ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ինչը բացառում է մեր ապրանքների օգտագործման ընթացքում առաջացող հավանական անհարմարությունները, օրինակ՝ վիրակապերի կողմնային մասերի շերտավորումը և անցանկալի թելերի ի հայտ գալը թանզիվե անձեռոցիկների վրա:

Անհատական մոտեցում

Ընկերության աշխատանքի կարևորագույն սկզբունքներից է յուրաքանչյուր պատվերի նկատմամբ անհատական և մանրակրկիտ մոտեցումը: Մեր ընկերության բոլոր միանգամյա գործարքները վեր են ածվում երկարաժամկետ համագործակցության, ինչը թույլ է տալիս վստահությամբ խոսել մեր հաճախորդների պահանջների բավարարման մասին:

Մասնագետները

Որակավորման բարձր մակարդակը և մասնագետների աշխատանքի հարուստ գործնական փորձը տալիս են հնարավորություն միջազգային չափանիշներին համաձայն պարբերաբար կատարելագործել որակի կառավարման մեր համակարգը:

Վահագն Հարությունյան Տնօրեն, «SIGMA MEDICARE»-ի հիմնադիր

Վահագն Հարությունյանը ծնվել է 1982-ին: 1998-ին ավարտել է Մուրադ-Ռաֆայելյանի անվան հայկական քոլեջը Վենետիկում (Իտալիա): Այնուհետև շարունակել է իր ուսումը Երևանի Պետական Համալսարանում: 2003-ին «Դեղագործական քիմիա» ֆակուլտետում ստացել է իր մագիստրոսի աստիճանը: Պ-ն Հարությունյանը ունի խոշոր փորձ դեղագործական և բժշկական տեխնոլոգիաների բնագավառում: Նա սկսել է իր կարիերան «NIB» ՍՊԸ-ում: 2007-ից ի վեր պ-ն Հարությունյանը շարունակել է իր գործունեությունը որպես փորձագետ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Նախորդ տարիներին ձեռք բերած փորձը թույլ է տվել Հայաստանի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայությունում զբաղեցնել դեղերի և բժշկական սարքավորումների առաջատար փորձագետի պաշտոնը: 2011-ից մինչ այսօր պ-ն Հարությունյանը , «SIGMA MEDICARE» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է: Նա նաև դեղագործական արդյունաբերության ոլորտի լավագույն մասնագետներից է Հայաստանում:
Скачать шаблон для Joomla 3.4.
Скачать шаблон для Joomla 3.4.